Աշխարհ

24.01.2017 12:05


ԱՄՆ-ն իր աջակցությունն է հայտնել Սիրիայում Թուրքիայի գործողություններին

ԱՄՆ-ն իր աջակցությունն է հայտնել Սիրիայում Թուրքիայի գործողություններին

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության խոսնակ, գնդապետ Ջեֆֆ Դևիսը հայտարարել է, որ իրենք աջակցում են Թուրքիայի զինուժի կողմից Սիրիայի Էլ Բաբ քաղաքում իրականացվող գործողություններին, որը գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «CnnTurk»–ին հղումով։

Դևիսը շեշտել է, որ Սիրիայի Ջերաբլուս, Ալ Րաի և Դաբըք քաղաքներում ԻՊ դեմ իրականացրած գործողությունների ժամանակ ամերիկյան ուժերը թուրքերին աջակցել են օդից և ցամաքից:

«Դաբըքը գրավելուց հետո թուրքական ուժերը շարժվեցին դեպի Էլ Բաբ: Մենք աջակցում ենք նաև դրան և ցանկանում ենք, որ Էլ Բաբը հետ վերցվի ԻՊ-ից: Մեր զինվորական գործըկներների և թուրքական կառավարության միջև քննարկումները շարունակվում են»,- նշել է Պենտագոնի խոսնակը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը