Աշխարհ

24.01.2017 13:41


Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ Անկարայի դիվանագիտական իր աղբյուրին հղումով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախարարները քննարկել են Աստանայում Սիրիայի խնդրով ընթացող հանդիպումը:

Հիշեցնենք՝ արդեն 2–րդ օրն է՝ Ղազախստանի մայրաքաղաքում Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում պաշտոնական Դամասկոսի և սիրիական զինված ընդդիմության միջև:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը