Աշխարհ

24.01.2017 13:55


Մել Գիբսոնն 9–րդ երեխան է ունեցել

Մել Գիբսոնն 9–րդ երեխան է ունեցել

Ավստրալո-ամերիկյան հայտնի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնն 9–րդ անգամ հայր է դարձել։ Այս մասին հայտնում է «People»–ը՝ 61-ամյա դերասանի ներկայացուցչին հղումով։

Լոս Անջելեսում լույս աշխարհ եկած տղային Լարս Ջերարդ Գիբսոն են անվանակոչել։

Փոքրիկի մայրը Ռոզալինդ Ռոսսն է, որի հետ Գիբսոնը հանդիպում է արդեն 2 տարի։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դերասանը ցնծության մեջ է։

«Նրանք տանն են. բոլորն առողջ են ու երջանիկ», – հավելել է աղբյուրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը