Աշխարհ

24.01.2017 16:20


BAFTA–ից հերքել են Քեյթ Միդլթոնին չհրավիրելու մասին տեղեկատվությունը

BAFTA–ից հերքել են Քեյթ Միդլթոնին չհրավիրելու մասին տեղեկատվությունը

Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստների ակադեմիայից (BAFTA) հերքել են այն տեղեկատվությունը, թե Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել առաջիկայում կայանալիք մրցանակաբաշխությանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ակադեմիայում մտավախություն կա, որ Քեյթն իր հայտնությամբ կստվերի մյուս հայտնիներին։

«Դա բոլորովին չի համապատասխանում իրականությանը։ Մենք ուրախ կլինենք ողջունելու թագավորական մեծությանը ցանկացած ժամանակ»,–ասել է BAFTA–ի ներկայացուցիչը։

Արքայազն Ուիլյամին էլ կինոգործիչները քննադատել են 2 տարի շարունակ մրցանակաբաշխությունը բաց թողնելու համար, չնայած այն բանին, որ նա հանդիսանում է BAFTA–ի նախագահը։

Բրիտանական ակադեմիայի մրցանակաբաշխությունը նախատեսված է փետրվարի 12–ին։ Սպասվում է, որ ներկա կլինեն Էմի Ադամսը, Էմմա Սթոունը, Ռայան Գոլսինգը և հայտնի այլ դերասաններ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը