Աշխարհ

25.01.2017 10:25


ՆԱՏՕ–ի նոր գումարտակի զինվորականները Լիտվա են ժամանել

ՆԱՏՕ–ի նոր գումարտակի զինվորականները Լիտվա են ժամանել

Լիտվա են ժամանել առաջին բելգիացի զինվորականները, որոնք ծառայելու են ՆԱՏՕ–ի միջազգային գումարտակում։ Այս մասին հայտնում է «Delfi»–ն։

Լիտվական բանակի՝ հասարակայնության հետ կապերի ներկայացուցիչ, կապիտան Անդրյուս Դիլդան հայտնել է, որ զինվորականները վայրէջք են կատարել Պալանգի օդանավակայանում, իսկ տեխնիկան հասցվել է լաստանավով։

Նրա խոսքով՝ Լիտվա է ժամանել լոգիստիկայի գծով 30 վաշտ, ևս մի քանի տասնյակ զինվորական պետք է ժամանի հունվարի 26–ին։

Բելգիացի զինվորականները ծառայելու են ՆԱՏՕ–ի գումարտակում՝ Գերմանիայի հրամանատարության ներքո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը