Աշխարհ

25.01.2017 11:00


Իտալիայի՝ ձյան տակ մնացած հյուրանոցի զոհերի թիվն ավելանում է (տեսանյութ, լրացված)

Իտալիայի՝ ձյան տակ մնացած հյուրանոցի զոհերի թիվն ավելանում է (տեսանյութ, լրացված)

Իտալական Աբրուցցոյի՝ ձյան տակ մնացած հյուրանոցի զոհերի թիվը հասել է 18–ի։ Այս գիշեր փրկարարները ևս մեկ դի են գտել։ Ներկայումս պաշտոնապես անհետ կորած է համարվում 11 մարդ։ Նրանց դեռևս կենդանի գտնելու հույսեր կան։

Նախօրեին էլ հյուրանոցից 100 կմ հեռավորությամբ փրկարարական ուղղաթիռ է ընկել։ Կատարվածի հետևանքով 6 մարդ է զոհվել։ Վթարի պատճառները դեռևս անհայտ են։ Ականատեսների խոսքով՝ այդ շրջանում խիտ մառախուղ է եղել։ Դիտարկվում են նաև տեխնիկայի անսարքության և օդաչուի սխալվելու վարկածները։ Այս մասին հայտնում է «Россия 24»–ը։

***

«RaiNews24»–ի փոխանցմամբ՝ հյուրանոցի զոհերի թիվը հասել է 21–ի։

Անհետ կորած է համարվում 8 մարդ։ 11 մարդու հաջողվել է փրկել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը