Աշխարհ

25.01.2017 12:30


ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը պատասխանել է Ադրբեջանին

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը պատասխանել է Ադրբեջանին

ԵԱՀԿ–ում Ադրբեջանի ներկայացուցչությունը հայտարարություն էր տարածել, որում քննադատել էր ԵԱՀԿ ՄԽ անդամ պետությունների ղեկավարների և համանախագահների կոչերը՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, արձագանքելով դրան, հայտարարել է, որ խաղաղ կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը կշարունակվեն, քանի դեռ կողմերն այդ ծառայությունները համարում են օգտակար:

«Մենք շարունակելու ենք օգնել բանակցություններին, որոնց նպատակը տեւական խաղաղության հաստատումն է՝ հիմք ընդունելով միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի խարտիայի եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները, մասնավորապես՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք եւ ուժի չկիրառու... Սակայն, ի վերջո, առաջնորդները պետք է հանդես բերեն քաղաքական կամք, որն անհրաժեշտ է արդարացի ու տեւական կարգավորման համար, որն էլ խաղաղություն ու բարեկեցություն կապահովի իրենց ժողովուրդների, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանի համար»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը