Աշխարհ

25.01.2017 16:25


Թուրքիան փորձում է ՌԴ–ից C-400 հակաօդային կայանքներ գնել

Թուրքիան փորձում է ՌԴ–ից C-400 հակաօդային կայանքներ գնել

Թուրքիան բանակցություններ է վարում ՌԴ–ի հետ գերժամանակակից C-400 հակաօդային պաշտպանական համակարգեր ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է «Yenisafak»–ը։

Նշվում է, որ այդ հարցը քննարկվել է ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ։

ՌԴ–ն Թուրքիային Չինաստանից, ԱՄՆ–ից ու եվրոպական երկրներից ավելի բարձր գին է առաջարկել Թուրքիային, և այժմ Թուրքիան շարունակում է բանակցել C-400 համակարգեր գնելու համար։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիան շահագրգռված է հնարավորինս արագ համաձայնության գալ համակարգերի ձեռքբերման շուրջ, Ռուսաստանն էլ իր հերթին դրական է տրամադրված Թուրքիային C-400 համակարգեր վաճառելու հարցում։ Սակայն ասվում է նաև, ներկայումս ռուսական բանակը դեռևս լիովին ապահովված չէ այդ համակարգերով, և սեփական բանակը զինելու խնդիրն ավելի առաջնային է Ռուսաստանի համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը