Քաղաքական

25.01.2017 17:46


Հայկ Խաչատրյանը կմիանա «Համախմբում» կուսակցությանը

Հայկ Խաչատրյանը կմիանա «Համախմբում» կուսակցությանը

ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախկին անդամ Հայկ Խաչատրյանը կմիանա «Համախմբում» կուսակցությանը: «ArmLur.am»-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ բանակցությունները դրական են ընթանում, և մի քանի օրից նա անձամբ կհայտարարի այդ մասին:

Դիտարկմանը` «ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի վերադարձն արդյոք չի՞ փոխել Ձեր ծրագրերը», Խաչատրյանը նշեց. «Ո՛չ, չի փոխել. շատ լավ է, որ վերադարձել է, բայց ես բանակցություններ եմ տանում «Համախմբում» կուսակցության հետ: Ողջունելի է իր վերադարձը, կարող է լավ բան լինի երկրի համար»,–նշեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը