Աշխարհ

26.01.2017 10:10


Թրամփը չի բացառում, որ Իվանկան կարող է աշխատանքի անցնել Սպիտակ տանը

Թրամփը չի բացառում, որ Իվանկան կարող է աշխատանքի անցնել Սպիտակ տանը

ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփը АВС–ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ իր ավագ դուստրը՝ Իվանկան, ապագայում կարող է աշխատանքի անցնել Սպիտակ տանը։

«Նա հարմարվում է Վաշինգտոն տեղափոխվելուց հետո։ Նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, շատ խելացի, լավ տղա է։ Նա աշխատում է Սպիտակ տանը՝ գրասենյակում։ Պետք է սպասել և տեսնել, թե ինչ կլինի հետո»,–ասել է Թրամփը։

Նրա խոսքերով՝ Իվանկան յուրահատուկ մարդ է՝ օժտված մի շարք ունակություններով։

«Ես այժմ ոչինչ չեմ բացառում, ոչ մի հնարավորություն»,–եզրափակել է նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը