Աշխարհ

26.01.2017 10:35


Ղազախստանի ռազմաօդային ուժերը ռուսական 4 «Մի–35Մ» ուղղաթիռ են ստացել

Ղազախստանի ռազմաօդային ուժերը ռուսական 4 «Մի–35Մ» ուղղաթիռ են ստացել

Ղազախստանի ռազմաօդային ուժերի սպառազինությունը համալրվել է 4 բազմաթիրախ «Մի–35Մ» հարվածային ուղղաթիռներով։ Այս մասին հաղորդում է «Интерфакс»–ը։

Նշվում է, որ ուղղաթիռների ստացումն իրականացվել է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում, ինչպես նաև երկրի Պաշտպանության նախարարության և «Рособоронэкспорт»–ի միջև կնքված պայմանագրով։

Ղազախստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում հաղորդել են, որ ամառային կազմն արդեն անցել է նախապատրաստական աշխատանքները և պատրաստ է թռիչքներ իրականացնել նոր ավիացիոն տեխնիկայով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը