Աշխարհ

26.01.2017 21:02


Հոլիվուդի գլխավոր ամուրիները և նրանց ունեցվածքը (ֆոտոշարք)

Հոլիվուդի գլխավոր ամուրիները և նրանց ունեցվածքը (ֆոտոշարք)

Հայտնի հոլիվուդյան ամուրիները չունեն ո՛չ հեղինակության, ո՛չ բազմահազար երկրպագուների բանակի և ոչ էլ ԶԼՄ–ի կողմից մշտական ուշադրության պակաս։ Սակայն իրական սիրո հարցում նրանց բախտը դեռ այդքան էլ չի բերել։

«Elle.ru»–ն ներկայացրել է ամենագեղեցկադեմ և հայտնի ամուրիների ցանկը, ովքեր բաղձալի փեսացուներ են յուրաքանչյուր աղջկա համար։

Դրեյք

Դրեյքն իրավամբ կարող է գլուխ գովալ իր սեփական կարողությամբ։ 30–ամյա ռեփերը ունի գեղեցիկ առանձնատուն Լոս Անջելեսի հեղինակավոր թաղամասերից մեկում՝ Հիդեն–Հիլսում, որը նա ձեռք է բերել 2012թ.՝ 7,7 միլոին ԱՄՆ դոլարով։

Զաք Էֆրոն

Ի տարբերություն Դրեյքի՝ Զաքը վերջերս է ձեռք բերել իր նոր անշարժ գույքը։ 3,9 միլիոն արժողությամբ բնակարանը գնտվում է Լոս Անջելեսում՝ Լոս Ֆելիսում։

Լեոնարդո ԴիԿապրիո

«Տիտանիկ» ֆիլմի աստղը արդեն 18 տարի է, ինչ բնակվում է Մալիբուում գտնվող իր քոթեջում։ Չնայած նրան, որ դերասանն անցյալ տարվա վերջին որոշել էր վաճառել այն 10,9 միլիոն դոլարով, տվյալ պահին դեռևս համարվում է այդ տան պաշտոնական սեփականատերը։

Ջասթին Բիբեր

Զարմանալի չէ, որ Ջասթին Բիբերի տունն անվանում են «երեկույթների հոլիվուդյան դղյակ», քանի որ հենց այդ նպատակով էլ այն կառուցվել է։ Ինքը առանձնատունը գտնվում է Հոլիվուդյան բլուրների վրա։ Տան տարածքում տեղակայված է մեծ պարահրապարակ՝ գունային էֆեկտներով և եզակի ստերեոհամակարգով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը