Քաղաքական

26.01.2017 21:03


ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ է ընտրվել Կարեն Կարապետյանը

ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ է ընտրվել Կարեն Կարապետյանը

ՀՀԿ խորհրդի այսօրվա նիստին նոր խորհուրդ է ընտրվել, դրան անդամակցել է 35 ներկայացուցիչ։ Նաև ընտրվել են ՀՀԿ նախագահի տեղակալներ: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասել է, որ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ է ընտրվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Տեղակալներ են ընտրվել Մուշեղ Լալայանը, Գալուստ Սահակյանը և Արմեն Աշոտյանը:

Կանոնադրական փոփոխություններ են կատարվել, ընտրվել է Ավագների խորհուրդ, որի նախագահն է դարձել Գալուստ Սահակյանը։ Նաև ստորաբաժանումների ղեկավարների են ընտրել: Երևանի կառույցի նախագահն է Տարոն Մարգարյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը