Աշխարհ

27.01.2017 09:52


Ավստրալիայում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է կործանվել

Ավստրալիայում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է կործանվել

Ավստրալական Պերտեում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է կործանվել հազարավոր հանդիսատեսների աչքի առաջ։ Օդաչուն ու ուղևորը զոհվել են։ Այս մասին հայտնում է «The Australian»–ը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ավստրալիայի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնակատարությունների ժամանակ։ Ինքնաթիռն ընկել է Սուոն գետը։ Ավիաշոուի այլ մասնակիցներ ու հանդիսատեսներ չեն տուժել։

Իրավապահ մարմիններն առայժմ տեղեկատվություն չունեն ինքնաթիռի կործանման պատճառների մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը