Աշխարհ

27.01.2017 10:50


Ռուսական մամուլը սիրում է Թրամփին. «Huffington Post»

Ռուսական մամուլը սիրում է Թրամփին. «Huffington Post»

Չնայած ամերիկյան մամուլի հետ ունեցած տարաձայնություններին՝ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հանդեպ մեծ համակրանք են տածում ռուսական լրատվամիջոցները։ Այս մասին հայտնում է «Huffington Post»–ը։

BBC–ի թղթակից Սթիվ Ռոզենբերգը վերլուծել է՝ ինչպես է ռուսական ԶԼՄ–ն լուսաբանել Թրամփի հետ կապված լուրերը, և եկել այն եզրակացության, որ «Ռուսաստանում լրագրողներն այնքան են սիրում Թրամփին, ասես նա իրենցից մեկը լինի»։

«Եթե Դոնալդ Թրամփն իր գործողությունների դրական գնահատականներն է փնտրում, նա դրանք կգտնի կրեմլամետ մամուլում»,–թվիթթերյան իր էջում գրել է Ռոզենբերգը։

Նա նաև հավելել է՝ ռուսական լրատվամիջոցները ողջունել են Թրամփի՝ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու մտադրությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը