Քաղաքական

27.01.2017 18:49


Էլինար Վարդանյան. «Օրը որոշվում է ոչ թե ցանկությամբ, այլ՝ ըստ օրենքի»

Էլինար Վարդանյան. «Օրը որոշվում է ոչ թե ցանկությամբ, այլ՝ ըստ օրենքի»

Օրեր առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանը բաց նամակով դիմել էր Սերժ Սարգսյանին` նշելով, որ ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը: Սակայն, Սերժ Սարգսյանը միայն երեկ խորհրդի նիստում այս թեմայով ներկայացրեց իր մոտեցում: ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց ՀՀ ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ:

–Տիկին Վարդանյան, Դուք օրեր առաջ բաց նամակով դիմել էիք նախագահ Սարգսյանին՝ հիմնավորելով, որ ապրիլի 2-ին ԱԺ ընտրությունների օրը նշանակելը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Երեկ Ս. Սարգսյանն այս թեմայով ներկայացրեց իր մոտեցումը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

–Փաստը, որ իշխանությունը պատրաստակամ է քննարկման, ինքնին ողջունելի է: Ես իմ մոտեցումը կշարադրեմ այսպես. եթե կա իրավական խնդիր, իսկ ես պնդում եմ, որ կա և հրապարակային հիմնավորել եմ, ապա կուսակցությունների կարծիքը նշանակություն չունի: Այստեղ վճռորոշ է Սահմանադրության պահանջը: Եթե ընդունում ենք, որ կա իրավական խնդիր և որոշում ենք գնալ իրավական ճանապարհով, ապա քանի օրով հետաձգելը նույնպես իրավական խնդիր է:

–Նշվեց՝ 3-4 օրով հնարավոր հետաձգման հնարավորության մասին:

–Իմ ասածն էլ հենց դա է: Օրը որոշվում է ոչ թե ցանկությամբ, այլ՝ ըստ օրենքի: Այդ դեպքում ընտրությունները պետք է տեղի ունենան 2005թ. Սահմանդրության 68-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ:

Այս խորագրի վերջին նյութերը