Լրահոս

10.11.2010 12:08


Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը կդադարեցվի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 11-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի զանգվածի և հարակից տարածքների, իսկ նոյեմբերի 11-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի փ. և նրբանցքների, Նար-Դոս փ. 30-ից բարձր, Վարդանանց փ. 20-ից բարձր համարների, Տիգրան Մեծի փ. 25-31 համարների, Քաջազնունի, Ալ.Մանուկյան, Եր.Քոչար, Քրիստափորի, Տոլստոյ, Վրացյան փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհան·ստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը