Աշխարհ

28.01.2017 11:35


Թրամփի և Մեյի հանդիպումը լարված մթնոլորտում է անցել (ֆոտոշարք)

Թրամփի և Մեյի հանդիպումը լարված մթնոլորտում է անցել (ֆոտոշարք)

Հունվարի 27-ին Սպիտակ տանը կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ: Հանդիպման ընթացքում վերջինիս դեմքին անընդհատ «հոգեբանական անհարմարություն» է արտահայտվել, թվում էր, թե ինչ-որ բան դուր չէր գալիս Թերեզա Մեյին։ Այս մասին հայտնում է «The Daily Mail»-ը:

Լարված է եղել նաև Դոնալդ Թրամփը, քանի որ նրա փորձագետը վստահեցնում է, որ չափազանց շատ էր օգտագործում ժեստերի լեզուն: Այնուամենայնիվ, հանդիպման ավարտին երկուսն էլ, կողք կողքի կանգնած, ցույց էին տալիս, որ իրենց հարաբերությունները հարթ են, և հանդիպումն անցել է բարեհաջող:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը