Աշխարհ

28.01.2017 12:10


Սպիտակ տունը հայտնել է Պուտինի ու Թրամփի հեռախոսազրույցի ժամը

Սպիտակ տունը հայտնել է Պուտինի ու Թրամփի հեռախոսազրույցի ժամը

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը կկայանա այսօր՝ հունվարի 28-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ին:

Այս մասին հայտնում է «vesti.ru»–ն՝ Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրությանը հղումով։

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ առաջնորդների զրույցի ընթացքում բացի Պուտինի՝ Թրամփին ընտրվելու կապակցությամբ շնորհավորելուց՝ անդրադարձ կլինի ռուս-ամերիկյան հարաբերություններին։

ԱՄՆ նախագահի խորհրդական Քելլիենն Քոնուեյն էլ CBS–ի հետ զրույցում հայտնել է, որ Թրամփն ու Պուտինը, հավանաբար, կքննարկեն արմատական իսլամական ահաբեկիչների դեմ պայքարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը