Աշխարհ

29.01.2017 10:04


Պուտինն ու Թրամփն առաջին պաշտոնական հեռախոսազրույցն են ունեցել (տեսանյութ)

Պուտինն ու Թրամփն առաջին պաշտոնական հեռախոսազրույցն են ունեցել (տեսանյութ)

Շաբաթ երեկոյան ՌԴ և ԱՄՆ նախագահներն առաջին պաշտոնական հեռախոսազրույցն են ունեցել։

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ 30 րոպե տևած զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հայտնել են ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերությունները վերականգնելու և բարելավելու տրամադրվածության մասին։

«Մանրամասն քննարկվել են միջազգային արդի խնդիրները, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարը, իրավիճակը Մերձավոր Արևելքում, արաբաիսրայելական հակամարտությունը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված վիճակը և Կորեական թերակղզին։ Անդրադարձ է եղել նաև ուկրաինական ճգնաժամի հիմնական կետերին։ Համաձայնություն է ձեռք բերվել գործընկերային հարաբերություններ հաստատել այս և այլ ուղղություններով»,- ասված է Կրեմլի հաղորդագրությունում։

Երկու երկրների նախագահները դրական են արտահայտվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Ռուսաստանի և ԱՄՆ-ի քայլերը համակարգելու հարցի կապակցությամբ։

Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը պայմանավորվել են իրենց հանդիպման հնարավոր օրը և վայրը ծրագրելու մասին հանձնարականներ տալ, և պարբերաբար շփվել միմյանց հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը