Աշխարհ

30.01.2017 10:20


Վրաստանում չեն բացառում ՌԴ–ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը

Վրաստանում չեն բացառում ՌԴ–ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը

Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն չի բացառել, որ որոշակի պայմաններում Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու թեման կարող է հայտնվել օրակարգում։ Այս մասին հաղորդում է «Известия»–ն։

2017թ. փետրվարի սկզբին Պրահայում հանդիպելու են Աբաշիձեն և ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը։ Երկուսն էլ հայտնել են, որ ներկայումս կողմերը չեն քննարկում դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հարցը։ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի խոսքերով՝ հանդիպման ընթցաքում առաջին հերթին քննարկվելու են առևտրա–տնտեսական կապերը, տրանսպորտային հաղորդակցությունը և «որոշակի հումանիտար խնդիրներ»։

«Այլ կերպ ասած՝ մենք քննարկում ենք բավականին հստակ թեմաներ։ Երկկողմանի հարաբերությունների ավելի բարդ հարցերը, որոնք հիմնականում վերաբերում են հակամարտող տարածաշրջաններին՝ Աբխազիային և Ցխինվալի շրջանին, վերանայվելու են Ժնևյան միջազգային քննարկումների ֆորմատի շրջանակներում»,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը