Աշխարհ

30.01.2017 10:08


ԱՄՆ մի շարք քաղաքներում բազմահազարանոց ցույցեր են անցկացվում Թրամփի որոշման դեմ (լուսանկարներ, տեսանյութ)

ԱՄՆ մի շարք քաղաքներում բազմահազարանոց ցույցեր են անցկացվում Թրամփի որոշման դեմ (լուսանկարներ, տեսանյութ)

ԱՄՆ մի շարք քաղաքներում՝ Բոստոնի, Մայամիի, Նյու Յորքի, Ֆիլադելֆիայի, Հյուսթոնի, Դեթրոյթի, Լոս Անջելեսի և Ատլանտայի հրապարակներում և օդանավակայանների մոտ, բազմահազարանոց ցույցեր են անցկացվում այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի՝ փախստականների մասին նոր հրամանի դեմ։

Այս մասին հայտնում է «New York Times»-ը։

«Hill»–ի փոխանցմամբ՝ Նյու Յորքում բողոքի ակցիային միացել են նաև նախագահի նախկին թեկնածու, դեմոկրատ Հիլարի Քլինթոնի դուստրը՝ Չելսին, և ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ավագ դուստրը՝ Մալիան։

Սպիտակ տան մոտ գտնվող Լաֆաետ հրապարակում հավաքված ցուցարարները պահանջում են չեղարկել հրամանը՝ Թրամփին մեղադրելով քսենոֆոբիայի, իսլամաֆոբիայի և ժողովրդավարության հիմքերի նկատմամբ ոտնձգության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը