Լրահոս

10.11.2010 14:08


Գուրգեն Արսենյան. «Ընտրություններին կեղծ «start» է տրված»

Գուրգեն Արսենյան. «Ընտրություններին կեղծ «start» է տրված»

-Մրցակցություն լինելու է այն բոլոր ուժերի մեջ, ովքեր հայտ կներկայացնեն 2012թ. խորհրդարանում ներկայացված լինելու համար,-«Հայելի» ակումբում ասել է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը և նշել՝ սակայն թե մրցակցությունն ինչ լարվածություն կստանա և ինչ հունով կընթանա, կախված կլինի իշխանության գործունեությունից։

Խորհրդարանական ընտրություններին ՄԱԿ-ի մասնակցությանն անդրադառնալով՝ Գուրգեն Արսենյանն ասել է, որ քաղաքական կուսակցությունների մասնակցությունը լինում է երկու ձևաչափով՝ քաղաքական կուսակցության ցուցակով կամ քաղաքական կուսակցության հետ դաշինքով.

-Երկու ձևաչափից որևէ մեկը ՄԱԿ-ը կընտրի, երբ կմոտենա ժամանակը։ Մենք համարում ենք, որ կեղծ «start» է տրված ընտրություններին, քարոզչական գործընթացներին, որովհետև երևի ասելու բան չկա հանրությանը իշխանության կողմից, և հիմա հանրության ու հասարակության ուշադրությունը շեղելու նորմալ գործընթացներից մեկն է, երբ սկսում ես նախընտրական վիճակներ ստեղծել,-նշել է նա։

Անդրադառնալով ՀՀԿ և ԲՀԿ հայտարարություններին, Գ. Արսենյանն ասել է, թե ով ինչ ուզում է՝ կարող է հայտարարել, սակայն արդյունքներն ամփոփվում են ընտրությունների ընթացքով, ԿԸՀ-ի կողմից.

-Քաղաքական գործընթացներում պետք է լինել բավական զգույշ, որովհետև քաղաքական գործընթացներն առաջին հերթին  ուղղակի չկշռվող գործընթացներ են։ Դուք չեք կարող ասել հիմա, որ քաղաքական որևէ կուսակցություն, որը բազմամարդ է, որը ներկայացված է ու կրում է իշխանության պատվավոր բեռը, իրեն երաշխավորված է, որ հաջորդ ընտրություններում կշարունակի իրականացնել այդ գործունեությունը,-նշել է նա և հավելել, որ դրա համար բավական է սկանդալային մեկ բացահայտում, դրա տարածում, և նմանատիպ կուսակցության քաղաքական վարկանիշը շատ արագ իջնում է։

«Դուք նշեցիք դաշինք կազմելու հնարավորության մասին, օրինակ ԲՀԿ-ի հետ դաշինք պատկերացնո՞ւմ եք» հարցին ի պատասխան նա ասել է.

-Ես ասացի քաղական կուսակցությունների՝ ընտրություններին մասնակցելու հնարավոր ձևաչափը... Հետախուզական հարցումների ժամանակը դեռ չի եկել։ Մի՛ շտապեք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը