Աշխարհ

30.01.2017 11:36


Հ.Մխիթարյան. «Յուրաքանչյուրը փորձում էր ցուցադրել իր որակները» (տեսանյութ)

Հ.Մխիթարյան. «Յուրաքանչյուրը փորձում էր ցուցադրել իր որակները» (տեսանյութ)

Ինչպես հայտնել էինք, Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 4։0 հաշվով պարտության էր մատնել «Ուիգան»-ին։

Գոլի հեղինակ էր դարձել նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղից հետո հայտարարել է.

«Սա «Մանչեսթեր Յունայթեդ»-ն է, և յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի դաշտ դուրս գալուն: Մարզիչը 9 փոփոխություն էր կատարել նախորդ հանդիպման համեմատ: Եթե լավ հանդես գաք, ապա կրկին հնարավորություն կստանաք: Այդ պատճառով այսօր յուրաքանչյուրը փորձում էր ցուցադրել իր որակները: Յուրահատուկ պահ էր Ժոել Պերեյրայի համար, ում համար սա նորամուտի խաղն էր: Փորձում ենք ամեն կերպ օգնել նրան»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը