Աշխարհ

30.01.2017 15:10


Պեսկովը՝ Պուտինի ու Թրամփի զրույցի մասին. «Երկար տարիների ընթացքում առաջին անգամ հարգանք է ցուցաբերվել»

Պեսկովը՝ Պուտինի ու Թրամփի զրույցի մասին. «Երկար տարիների ընթացքում առաջին անգամ հարգանք է ցուցաբերվել»

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի ժամանակ կողմերը փոխադարձ հարգանք են ցուցաբերել և երկխոսությամբ բարդ հարցերը լուծելու ցանկություն։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«Զրույցը լավն էր, կառուղոցական»,–ասել է Պեսկովը՝ հավելելով, որ քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, հիմնական շեշտադրումն արվել է ահաբեկչության դեմ պայքարում հնարավոր փոխգործակցության վրա։

«Բավական դրական էր. երկրների ղեկավարները, որպես երկկողմ հարաբերությունների շատ կարևոր սկզբունք՝ կարևորել են հարգանքը։ Ընդգծվել է, որ ամերիկացիները մեծ հարգանք ունեն Ռուսաստանի հանդեպ, Պուտինն էլ ասել է, որ ՌԴ–ում նույնպես փոխադարձ զգացումներ ունեն։ Այս պլանում դա չափազանց կարևոր խոսակցություն էր»,–ասել է Պեսկովը՝ նկատելով, որ վերջին տարիներին փոխադարձ հարգանքի դեֆիցիտը դարձել էր 2 երկրների հարաբերությունների դեգրադացման պատճառներից մեկը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը