Աշխարհ

31.01.2017 10:25


ԻԼԻՊ–ի գլխավոր դահճին ծուղակն են գցել ու ոչնչացրել

ԻԼԻՊ–ի գլխավոր դահճին ծուղակն են գցել ու ոչնչացրել

Իրաքում ոչնչացվել է գրոհային Աբու Սայիֆը, որն «Իսլամական պետության» գլխավոր դահիճն էր համարվում։ Ասյ մասին հայտնում է «Daily Mail»–ը՝ տեղական ԶԼՄ–ին հղումով։

Երկրի անվտանգության ուժերի աղբյուրն իրաքյան լրատվամիջոցներից մեկին հայտնել է, որ գրոհայինին ծուղակն են գցել Մոսուլի արևմուտքում՝ ալ Դավասի շրջանում, և գլխատել։ Մեկ այլ տեղեկատվությամբ՝ Սայաֆը գնդակահարվել է դավադրության արդյունքում։ Իսլամականին ոչնչացրել են Իրաքում գործող անհայտ արմատական խմբավորման անդամները։

ԻԼԻՊ–ի ամենաարյունարբու զինյալը հաճախ էր նկարահանվում խմբավորման տարածած քարոզչական տեսանյութերում։ Նշվում է, որ նա գլխատել է առնվազն 100 մարդու, և ղեկավարում էր Նայվանի շրջանի ահաբեկիչների շտաբը։ «Աբու սայյաֆ» բառակապակցությունը թարգմանվում է «թրերի արքա»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը