Աշխարհ

31.01.2017 10:50


ԱՄՆ–ն իր տանկերը Լեհաստանից Մերձբալթիկա կտեղափոխի

ԱՄՆ–ն իր տանկերը Լեհաստանից Մերձբալթիկա կտեղափոխի

Լեհաստանի հետ համատեղ զորավարժություններից հետո ԱՄՆ–ն իր «M1A2 Abrams» տանկերը Մերձբալթիկա կտեղափոխի։ Այս մասին հայտնում է «The Wall Street Journal»–ը։

Պարբերականի տվյալներով՝ դա «սառը պատերազմի» ժամանակներից ի վեր՝ ամերիկյան տեխնիկայի ամենազանգվածային տեղակայումը կլինի ռուսական սահմանների մոտ։ Ամերիկյան տանկերը Լատվիայում, Լիտվայում ու Էստոնիայում կմնան մինչև գարուն։

ՆԱՏՕ–ի անդամ երկրները ԱՄՆ զորակազմի ներկայությունն Արևելյան Եվրոպայում համարում են դաշինքին հավատարիմ մնալու վկայություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը