Աշխարհ

31.01.2017 11:57


Թուրքիան Գյուլենի արտահանձնման հարցով նոր փաստաթղթեր է ուղարկել ԱՄՆ

Թուրքիան Գյուլենի արտահանձնման հարցով նոր փաստաթղթեր է ուղարկել ԱՄՆ

Դոնալդ Թրամփի` ԱՄՆ-ի նախագահ դառնալուց հետո Թուրքիան լրացուցիչ փաստաթղթերի փաթեթ է ուղարկել ԱՄՆ-ի արդարադատության նախարարություն ամերիկաբնակ միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆեթթուլահ Գյուլենին արտահանձնելու համար, որին մեղադրում են Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը։

Նշվում է, որ ուղարկված փաթեթում տեղ են գտել այնպիսի փաստաթղթեր, որոնք «ապացուցում են Գյուլենի մեղավորությունը հուլիսի 15-ին տեղի ունեցածում»։

Մասնավորապես, տեղեկատվություն է ներկայացված Թուրքիայի Սաքարիայի համալսարանի դասախոս Ադիլ Օքսուզի տեղաշարժերի մասին, որն, իբր, համակարգում էր Գյուլենի կողմնակիցների գործողությունները Թուրքիայի ՌՕՈւ շարքերում: Ներկայումս նա գտնվում է հետախուզման մեջ: Ուշադրություն է դարձվում այն փաստի վրա, որ հուլիսի 12-ին` հեղաշրջման փորձից 3 օր առաջ, Օքսուզն այցելել է ԱՄՆ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը