Աշխարհ

31.01.2017 20:54


Սաուդյան արքայազնն ինքնաթիռի տոմս է գնել 80 բազեի համար (լուսանկար, տեսանյութ)

Սաուդյան արքայազնն ինքնաթիռի տոմս է գնել 80 բազեի համար (լուսանկար, տեսանյութ)

«Reddit» սոցիալական ցանցի «lensoo» կեղծանունով օգտատերը կիսվել է ինքնաթիռի սրահից մի լուսանկարով, որում տեղ է գտել 80 բազե։ Պարզվել է՝ Սաուդյան Արաբիայի արքայազնն ինքնաթիռի տոմս է գնել 80 թռչնի համար։ Նկարի մեկնաբանություններում օգտատերերը ենթադրություններ են արել, թե ուր կարող էին ուղևորվել նման մեծ քանակությամբ թռչունները։

Լուսանկարներում երևում է, որ բազեները նստած են սփռոցներով ծածկված սեղանների վրա։ Այս մասին հայտնում է «tjournal.ru»–ն։

Պարզվել է, որ ինքնաթիռում բազեների և բվեճների հետ թռչելը նորմալ երևույթը Արաբական Միացյալ Էմիրություններում, և այդ ամենը՝ շնորհիվ թռչունների համար նախատեսված անձնագրի, որը 130 ԱՄՆ դոլար արժե։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը