Աշխարհ

01.02.2017 14:00


ՀՀ–ն Թուրքիայի հետ հայտնվել է «Freedom House»–ի զեկույցի «մասամբ ազատ» երկրների ցանկում

ՀՀ–ն Թուրքիայի հետ հայտնվել է «Freedom House»–ի զեկույցի «մասամբ ազատ» երկրների ցանկում

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2017» զեկույցը, որում տեղ է գտել ժողովրդավարական ազատությունների վիճակն աշխարհի 195 երկրում նախորդ տարվա ընթացքում:

«Doğan»–ի փոխանցմամբ՝ զեկույցում տեղ գտած 195 երկրները բաժանված են 3 խմբի. «ազատ երկրներ» խորագրով անվանացանկում նեռավել է 87 երկիր:

«Մասամբ ազատ» անվանացանկում տեղ է գտել 59 երկիր, որոնց թվում են նաև Թուրքիան և Հայաստանի Հանրապետությունը:

«Ոչ ազատ երկրների» անվանացանկում ներառվել է 49 երկիր:

Նշվում է, որ ազատության ցուցանիշով, 2015թ. համեմատ, ամենաշատն իր դիրքերը կորցրած երկիրը Թուրքիան է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը