Աշխարհ

01.02.2017 16:25


Օմսկում ազատ են արձակել թմրամոլի կողմից պատանդառված 13–ամյա աղջկան (տեսանյութ)

Օմսկում ազատ են արձակել թմրամոլի կողմից պատանդառված 13–ամյա աղջկան (տեսանյութ)

ՌԴ Օմսկում ավարտվել է թմրամոլի կողմից պատանդառված 13–ամյա աղջկա ազատ արձակման գործողությունը։

Այսօր առավոտյան 41–ամյա զինված մի տղամարդ, որը նախկինում դատապարտված է եղել, ներխուժել է Օմսկի ծայրամասում գտնվող տներից մեկը։ Անծանոթին նկատելով՝ տանը գտնվող ծեր կինը փախել է բակ, սակայն նրա թոռնուհին մնացել է հանցագործի հետ մենակ, որը հույս ուներ փրկագին ստանալ նրա դիմաց։ Բարեբախտաբար, աղջիկն իրեն չի կորցրել և աննկատ «02» է հավաքել հեռախոսով, նա հասցրել է ասել միայն հասցեն, ինչն էլ բավական է եղել նրանց րոպեներ հետո գտնելու համար։ Դանակով զինված տղամարդն իրավապահների գալուց հետո փորձել է աղջկան կենդանի վահան օգտագործել՝ սպառնալով վնասել նրան։

Մանրամասն՝ «nvt.ru»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը