Լրահոս

10.11.2010 16:39


7 օրում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 48 դեպք

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' նոյեմբերի 3-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված սպանության երկու և սպանության փորձի մեկ դեպքերն ել բացահայտվել են: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 48 դեպքից բացահայտվել է 44-ը, գողության 69 դեպքից' 45-ը, կողոպուտի 2 դեպքից' 1-ը, խուլիգանության 3 դեպքից' 2-ը, իսկ խարդախության 6 դեպքերն էլ բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 7-ական, կողոպուտի 2, ինչպես և գողության 3 դեպք: Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 50 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ զոհվել է, 65-ը' ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը