Աշխարհ

02.02.2017 13:55


ԱՄՆ-ը զրահապատ մեքենաներ է ուղարկում Սիրիայի քրդական ուժերին

ԱՄՆ-ը զրահապատ մեքենաներ է ուղարկում Սիրիայի քրդական ուժերին

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի շրջանակներում ԱՄՆ-ը զրահապատ մեքենաներ է ուղարկել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» անվանմամբ քրդական խմբավորմանը: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Doğan»–ին հղումով։

Այս տեղեկատվությունը հաստատել են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» ռազմական թև հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժերը»:

Նշվում է, որ այս որոշումը կայացվել էր դեռևս ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամանակ:

Բարձրակարգ զրահով պատված մեքենաներն ունեն ինքնաշեն պայթուցիկներին դիմակայելու հնարավորություն: Մարտական գոտիներում զինվորականների և իրավապահ մարմինների կողմից օգտագործվելիք մեքնենարները կարող են տեղափոխել մինչև 10 զինվոր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը