Աշխարհ

02.02.2017 14:45


Գրիզմանը համաձայնեցրել է գործարքը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Գրիզմանը համաձայնեցրել է գործարքը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Մադրիդի «Ատլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, ամենայն հավանականությամբ, ամռանը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:

Այս մասին հայտնում է «sports.ru»–ն՝ «Yahoo Sports»–ին հղումով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 25–ամյա ֆուտբոլիստը համաձայնեցրել է գործարքն անգլիական ակումբի հետ:

Տրանսֆերի ձևակերպման դեպքում նա տարեկան ստանալու է 17,7 միլիոն եվրո: Այդքան է վարձատրվում ՄՅ կիսապաշտպան Պոլ Պոգբան:

«Ատլետիկոն» Գրիզմանին 100 միլիոն եվրոյից պակաս գումարով բաց չի թողնի. մինչև 2021 թ. ամռանը գործող պայմանագրում հարձակվողի հրաժարագինը հենց այդքան է կազմում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը