Աշխարհ

02.02.2017 17:35


Վուփի Գոլդբերգը տարբերություն չի տեսնում Թրամփի ու թալիբների միջև

Վուփի Գոլդբերգը տարբերություն չի տեսնում Թրամփի ու թալիբների միջև

Ամերիկացի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Վուփի Գոլդբերգը հայտարարել է, որ տարբերություն չի տեսնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու «Թալիբան» ահաբեկչական խմբավորման որոշումների միջև։ Այս մասին հայտնում է «Fox News»–ը։

«Մենք առաջնորդ ունենք, որը բազմիցս ստորացրել է կանանց, սպառնում է կանանց աջակցող կազմակերպություններին։ Արդյոք այս որոշումները շա՞տ են տարբերվում թալիբների որոշումներից», — հայտարարել է Գոլդբերգը։

Հեռուստահաղորդավարուհին նաև հանդիմանել է Թրամփին տարբեր դավանանքների ներկայացուցիչներից քրիստոնյաներին նախապատվություն տալու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը