Աշխարհ

03.02.2017 18:36


Մեգան Մարքլը տեղափոխվել է արքայազն Հարրիի տուն (լուսանկարներ)

Մեգան Մարքլը տեղափոխվել է արքայազն Հարրիի տուն (լուսանկարներ)

32-ամյա արքայազն Հարիի և 35–ամյա դերասանուհի Մեգան Մարքլի հարաբերություններն օրեցօր է՛լ ավելի են լրջանում։ Զույգին նկատել են լոնդոնյան «Soho House» ռեստորանում։ Սիրահարները չեն թաքցրել իրենց զգացմունքները և ձեռք ձեռքի են բռնել։ Այս մասին հայտնում է «glamour.ru»–ն։

Ինսայդերի խոսքերով՝ Մեգանն արդեն 5 շաբաթ է, ինչ տեղափոխվել է իր սիրեցյալի տուն։ Այժմ «Suits» հեռուստասերիալի դերասանուհին ստիպված չէ գտնվել Տորոնտոյում՝ նկարահանումներին, և իր ամբողջ ազատ ժամանակն անցկացնում է Հարրիի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը