Աշխարհ

03.02.2017 20:10


Աշխարհի ամենածեր հարսնացուն նշանադրվել է 106 տարեկանում (ֆոտոշարք)

Աշխարհի ամենածեր հարսնացուն նշանադրվել է 106 տարեկանում (ֆոտոշարք)

Բրազիլացի թոշակառու տատիկը ձեռնոց է նետել բոլոր բժիշկներին՝ նշանադրվելով 106 տարեկանում։

Վալդեմիրա Ռոդրիգես դե Օլիվեյրան «այո» է ասել իր 66–ամյա ընկերոջը՝ Ապարեցի Դիաս Ջեյքոբին։ Այս մասին հայտնում է «The Daily Mail»–ը։

Զույգը ծանոթացել է Բրազիլիայի արևելյան մասում գտնվող Պիրասունունգա քաղաքի ծերանոցում։ Երեք տարի միասին լինելուց հետո նրանք ապացուցել են՝ երբեք ուշ չէ հարազատ հոգի գտնելու համար։

Սակայն բժիշկները տարեց զույգին խորհուրդ են տվել չամուսնանալ՝ պատճառաբանելով, որ նրանք միայնակ չեն կարող հաղթահարել ամուսնության դժվարությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը