Աշխարհ

04.02.2017 11:45


Քեմերոնը սելֆի է արել Շվարցենեգերի հետ՝ ասելով. «Ես կվերադառնամ» (լուսանկար)

Քեմերոնը սելֆի է արել Շվարցենեգերի հետ՝ ասելով. «Ես կվերադառնամ» (լուսանկար)

Ամերիկացի դերասան Առնոլդ Շվարցենեգերը լուսանկարվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ՝ նշելով, որ նա իր համար լավ ընկեր է դարձել։ Այս մասին հայտնում է «Life.ru»–ն։

«Ես այստեղ նահանգապետի հետ եմ. նա լավ աշխատանք է արել. I'll be back»,–ասել է Քեմերոնը՝ իր խոսքերով զարմացնելով դերասանին։

«I'll be back»–ը («Ես կվերադառնամ») հայտնի արտահայտություն է «Տերմինատոր» ֆիլմից։

Քեմերոնը Շվարցենեգերի հետ հանդիպել է ԱՄՆ այցի ժամանակ. նա դասախոսություն է կարդալու Սան Անտոնիոյի Տրինիտիի համալսարանում։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը