Աշխարհ

04.02.2017 12:35


Լուգանսկում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել (տեսանյութ)

Լուգանսկում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել (տեսանյութ)

Լուգանսկում ավտոմեքենա է պայթել, որը պատկանել է ինքնահռչակ ԼԺՀ ժողովրդական ոստիկանության վարչության պետ, գնդապետ Օլեգ Անաշչենկոյին։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն՝ ժողովրդական ոստիկանության մամլո ծառայությանը հղումով։

«Պայթեցրել են ժողովրդական ոստիկանության վարչության պետ Օլեգ Անաշչենկոյի մեքենան»,– հայտնել են գերատեսչությունից։

Դեպքը տեղի է ունեցել Լուգանսկի Միռնիյ թաղամասում։

«Մեքենայում 2 մարդ է եղել, 2–ն էլ զոհվել է. նախնական տվյալներով՝ նրանցից մեկն Անաշչենկոն էր»,–ասել է ԼԺՀ ժողովրդական ոստիկանության ներկայացուցիչը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը