Աշխարհ

04.02.2017 12:40


Թուրքական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Իրանում

Թուրքական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Իրանում

Թուրքական ավիաուղիներին պատկանող «Airbus 300-330» ուղևորատար ինքնաթիռը, որը Ստամբուլ-Վիետնամ չվերթն էր իրականացնում, այսօր վաղ առավոտյան պարտադրված վայրէջք է կատարել Իրանի հարավարևելյան Զահեդան քաղաքի օդանավակայանում։ Այս մասին հայտնում է «Haberturk»–ը։

Նշվում է, որ ինքնաթիռի ուղևորներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչի հետևանքով օդանավի հրամանատարությունը վայրէջքի որոշում է կայացրել։

Վայրէջքից հետո նրան տեղափոխել են Զահեդանի հիվանդանոց:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը