Աշխարհ

04.02.2017 12:55


Մխիթարյան. «Պոգբային ավելի շատ ժամանակ է հարկավոր հարմարվելու համար

Մխիթարյան. «Պոգբային ավելի շատ ժամանակ է հարկավոր հարմարվելու համար

Հայաստանի հավաքականի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բրիտանական «Sky Sports»-ի հետ զրույցում խոսել է ՄՅ և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին:

Մխիթարյանի խոսքով՝ Պոգբան մեծ ներուժ ունի, և կարող է ավելի լավ խաղալ։

«Նրան հարմարվելու համար ավելի շատ ժամանակ է հարկավոր. այնքան էլ հեշտ չէ, երբ արժեքդ 89 մլն ֆունտ է: Պոգբայի համար մի քիչ բարդ է, քանի որ նա դեռ 23 տարեկան է, և կարծում է, որ պետք է ավելին անի, քան անում է: Սակայն մարզիչը կօգնի նրան գտնել դրա լուծումը, և դա կարծես արդեն ստացվում է: Մարդիկ արտասավոր բան են սպասում Պոլից, ինչ-որ հրաշք, սակայն նրանք պետք է հասկանան՝ նա ֆուտբոլիստ է, մարդ»,–ասել է Մխիթարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը