Աշխարհ

06.02.2017 08:12


Մխիթարյանը՝ «Լեսթերի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ (տեսանյութ)

Մխիթարյանը՝ «Լեսթերի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ (տեսանյութ)

Ինչպես հայտնել էինք, Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր «Լեսթերին» և հաղթել 3:0 հաշվով: Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը անգլիական ակումբի պաշտոնական թվիթերյան էջում անցկացված քվեարկության արդյունքում ձայների 83 տոկոսով ճանաչվել է «Լեսթեր»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն երկրորդ խաղակեսում խաղադաշտից դուրս էր բերել Մարկուս Ռեշֆորդին՝ թողնելով միայն Զլատան Իբրահիմովիչին: Անդրադառնալով այս փոփոխությանը՝ Մխիթարյանն ասել է․

«Խաղից առաջ ծրագրել էինք, որ եթե երկու հարձակվողի տարբերակը չգործի, ապա երկրորդ խաղակեսում պետք է փոփոխություն կատարենք:։ Փոխարինումներից հետո թիմն ավելի լավ խաղ ցուցադրեց: Փորձում էինք որքան հնարավոր է շատ գոլեր խփել: Ստացվեց: Շնորհակալություն յուրահատուկ երկրպագուներին»:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը