Աշխարհ

06.02.2017 14:10


Կրեմլը ներողություն է ակնկալում Պուտինին «մարդասպան» անվանած հաղորդավարից

Կրեմլը ներողություն է ակնկալում Պուտինին «մարդասպան» անվանած հաղորդավարից

Կրեմլն անթույլատրելի ու վիրավորական է համարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ամերիկյան «Fox News» հեռուստաալիքի լրագրողի արտահայտությունը և ներողություն է ակնկալում։ Այս մասին, РИА «Новости»–ի փոխանցմամբ, ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Fox News»–ի հետ զրույցում պատասխանել էր հաղորդավար Բիլլի Օ՛Րայլիի՝ ՌԴ առաջնորդին ուղղված մեղադրանքին։ Լրագրողը հայտարարել էր, որ Պուտինը «մարդասպան է»։ Թրամփն իր հերթին ընդգծել էր, որ հարգում է ռուս նախագահին։

«Fox News» հեռուստաալիքի թղթակցի նման խոսքերը մենք անթույլատրելի ու վիրավորական ենք համարում։ Եվ, անկեղծ ասած, կնախընտրեինք ներողություն ստանալ նման հարգված հեռուստաընկերությունից»,–ասել է Պեսկովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը