Աշխարհ

07.02.2017 10:02


ԵՄ-ն հակառուսական պատժամիջոցները չեղարկելու հիմքեր չի տեսնում

ԵՄ-ն հակառուսական պատժամիջոցները չեղարկելու հիմքեր չի տեսնում

Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցները չեղարկելու հիմքեր չի տեսնում։

«Ես որևէ հիմք չեմ տեսնում պատժամիջոցների չեղարկման համար»,-ասել է Հանը։

Եվրահանձնակատարն ընդգծել է՝ պատժամիջոցների ապագան կախված է մինսկյան պայմանավորվածությունների իրագործումից։

«Պատժամիջոցները սահմանվել են միջազգային օրենսդրության խախտման պատճառով, իսկ իրավիճակը չի փոխվել»,-նշել է Յանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը