Աշխարհ

07.02.2017 21:10


Առաջին ուղղահայաց անտառն Ասիայում (լուսանկարներ)

Առաջին ուղղահայաց անտառն Ասիայում (լուսանկարներ)

Չինաստանի Նանջինգ քաղաքում կառուցվող ուղղահայաց անտառների ամենամեծ առավելությունն այն է, որ դրանք օրական 132 ֆունտ թթվածին են արտադրելու։ Նրանց անվանում են Նանջինգի աշտարակներ, որոնց կառուցումն ավարտվելու է 2018 թվականին։

Իտալացի ճարտարագետ Սթեֆանո Բոերի կողմից առաջարկված նախագծով այն առաջին ուղղահայաց անտառն է լինելու ամբողջ Ասիայի շրջանում։ Բարձր աշտարակում լինելու են գրասենյակներ, թանգարան, կանաչ ճարտարագիտական դպրոց, տանիքին՝ ակումբ, մինչդեռ ցածր աշտարակն ունենալու է լողավազան տանիքում և 247 սենյակից բաղկացած «Hyatt» հյուրանոցը։

«Boredpanda.com» կայքն առաջարկում է դիտել զարմանահրաշ ուղղահայաց անտառի լուսանկարները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը