Աշխարհ

07.02.2017 17:20


ԱՄՆ-ը զրահապատ մեքենաների երկրորդ խմբաքանակն է ուղարկել Սիրիայի քրդերին

ԱՄՆ-ը զրահապատ մեքենաների երկրորդ խմբաքանակն է ուղարկել Սիրիայի քրդերին

ԱՄՆ-ն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում զրահապատ մեքենաների երկրորդ խմբաքանակն է ուղարկել արաբներից և քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերին»։

«ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ Սիրիայի դեմոկրատական ուժերի կազմ են մտնում նաև Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» ռազմական թև հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժերը»։

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` զրահապատ մեքենաներն արտադրվել են Կանադայում: Բարձրակարգ զրահով պատված մեքենաներն ունեն ինքնաշեն պայթուցիկներին դիմակայելու հնարավորություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը