Աշխարհ

08.02.2017 10:20


Բաքու արտաքսված Լապշինին տեղափոխել են մեկուսարան

Բաքու արտաքսված Լապշինին տեղափոխել են մեկուսարան

Բելառուսից Բաքու արտաքսված բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին տեղափոխել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մեկուսարան: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

Օդանավակայանում նրան դիմավորել են մի խումբ լրագրողներ, որոնց, սակայն, Լապշինը որևէ մեկնաբանություն չի տվել:

Օդանավակայանում նրան դիմավորած լրագրողները փոխանցել են, որ Լապշինը հոգեպես ծանր վիճակում է եղել և չի արձագանքել լրագրողների հարցերին ու բացականչություններին:

Հիշեցնենք՝ Լապշինը Մինսկից Բաքու էր տեղափոխվել հատուկ չվերթով. Բելառուսի Գերագույն դատարանը մերժել էր իրեն Ադրբեջանին արտահանձնելու մասին որոշման դեմ Լապշինի բողոքը:

Ադրբեջանը բլոգերին ներառել էր երկրի «սև ցուցակ» 2011-ին և 2012-ին Արցախ այցելելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը