Աշխարհ

08.02.2017 12:00


Սելենա Գոմեսն իր նոր երգը նվիրել է Ջասթին Բիբերին

Սելենա Գոմեսն իր նոր երգը նվիրել է Ջասթին Բիբերին

Վերջերս երգչուհի Սելենա Գոմեսի մասին բոլոր լուրերը կապված են նրա նոր սիրեցյալ The Weekend–ի հետ։ Սակայն, դատելով ամեն ինչից, ինքը երգչուհին դեռևս չի կարողանում մոռանալ նախկին ընկեր Ջասթին Բիբերին։ Վերջինիս մասին հերթական հիշատակումը եղել է Սելենայի «Instagram»–ի էջում, որտեղ նա հրապարակել է իր նոր երգի թիզերը։

Երգը ձայնագրվել է Սելենայի համար սովորական դարձած փոփ ոճի մեջ, իսկ տեսագրությունը ներկայացնում է սև ու սպիտակ էկրան՝ երգչուհու լուսանկարով, որի շուրթերին նկարած է «իքս». հայտնում է «Elle.ru»–ն։

Երգում հնչած բառերն են ստիպել երկրպագուներին եզրակացնել, որ այն նվիրված է Ջասթին Բիբերին։

«Ես երազանք ունեի, մենք կրկին 17 տարեկան ենք, ամառային գիշերները...և երբեք չենք մեծանա»,– նման տողեր են եղել Սելենայի նոր ստեղծագործության մեջ։

Պարբերականը հիշեցնում է, որ Սելենա Գոմեսը հենց 17 տարեկան էր, երբ սկսել է հանդիպել Ջասթին Բիբերի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը