Աշխարհ

09.02.2017 10:10


Իսրայելը Եգիպտոսից արձակված մի քանի հրթիռ է ոչնչացրել

Իսրայելը Եգիպտոսից արձակված մի քանի հրթիռ է ոչնչացրել

Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգը եգիպտական Սինայական թերակղզուց արձակված մի քանի հրթիռ է ոչնչացրել։ РИА «Новости»–ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել են իսրայելական բանակի մամուլի ծառայությունից։

«Հրթիռները բաց են թողնվել Սինայի տարածքից՝ Իսրայելի ուղղությամբ։ «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգը որսացել է դրանցից մի քանիսը»,–հայտնել են իսրայելցի զինվորականները։

Գնդակոծության պատճառով առողջարանային Էյլաթ քաղաքում և դրա ծայրամասերում օդային տագնապի ազդանշան է միացել։

Տուժածների մասին տեղեկատվություն չկա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը