Քաղաքական

09.02.2017 17:42


Սասուն Միքայելյանը կսատարի Մանվել Եղիազարյանին (տեսանյութ)

Սասուն Միքայելյանը կսատարի Մանվել Եղիազարյանին (տեսանյութ)

Փետրվարի 9-ին «Համախմբում» կուսակցության երիտասարդական միության հիմնադիր համագումարին ներկա էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Ազատամարտիկների դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը:

«Zham.am»-ի հետ զրույցում Միքայելյանը նշեց¸ որ իր ներկայությունը պայմանավորված է մարտական ընկերոջ՝ «Համախմբում» կուսակցության անդամ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանով:

Հարցին՝ կսատարի՞ արդյոք Միքայելյանն ընկերոջը¸ եթե նա առաջադրվի ռեյտինգային ընտրակարգով¸ Միքայելյանը պատասխանեց.

«Հնարավոր է, ո՞նց չեմ սատարի»:

Ըստ Միքայելյանի՝ չի խանգարում անգամ այն հանգամանքը¸ որ իրենք տարբեր կուսակցություններից են:

«Ի՞նչ կապ ունի. մենք մի ճամփա ենք անցել, երկար ճամփա ենք անցել¸ գիտեք՝ որտեղից որտեղ ենք հասել: Այսօր իմ գերնպատակն է¸ որ այս երկրում ինչ-որ բան փոխվի՝ իշխանափոխություն կլինի կամ նման մի բան: Դրա համար ես երբևիցե այս ժամանակահատվածում իմ հարցազրույցներում ոչ ոքի չեմ քննադատել: Մարդիկ ուժեր են ձևավորել¸ ժամանակը ցույց կտա¸ թե ով որ ուղով կգնա¸ ըստ այդմ՝ կորոշվի»¸-նշեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը